Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Փիրուզյան ԲԿ.Սրտաբանական կենտրոն անհատական մոտեցմամբ

Փիրուզյան ԲԿ.Սրտաբանական կենտրոն անհատական մոտեցմամբ

Մուրացան ՀՀ-ի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի  ղեկավար, ԱՄՆ դեսպանատան բժիշկ  Արմեն Փիրուզյանի հետ հանդիպեցինք իր հիմնադրած Փիրուզյան բժշկական կենտրոնի գրասենյակում։ Գրասենյակը փոքր է, կոկիկ կահավորմամբ, մեծ տեղ զբաղեցնող գրասեղանով և պատերին ժամանակակից արվեստի նմուշներով։ «Մեր սպասասրահի, միջանցքի պատերին էլ ամբողջությամբ նկարներ են փակցված, - ժպտալով նշում է Փիրուզյանը, - աննկարագրելի զգացումներ ես ունենում, երբ տեսնում ես, որ ծանր հիվանդությամբ մարդը եկել է և հիացած նայում է ինչ-որ գործի, ժպտում է, ծիծաղում է... Արվեստն առողջության համար կարևոր նախապայման է»։
Բժշկական կենտրոնը զբաղվում է սրտաբանական և թերապևտիկ հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշմամբ և բուժմամբ։ Ճիշտ է կենտրոնը՝ նորաստեղծ է. գործում է 2014 թվականից, բայց իր տեսակի մեջ յուրահատուկ է։ Փիրուզյանը անթաքույց հպարտությամբ պատմում է. «Մեր նպատակը հանգիստ, քաղաքակիրթ, փոքր կենտրոն ստեղծելն էր, որտեղ հիվանդը ժամերով չի կանգնի հերթերում, չի վազվզի մի տեղից մյուսը, ֆինանսական խնդիրների պատճառով չի դադարեցնի բուժումը։ Կենտրոնը որակյալ մասնագետների և տեխնիկական հագեցվածության շնորհիվ դիմողի վիճակին ճիշտ ախտորոշում է տալիս և հետագա բուժումը պատշաճ կազմակերպում”: Բժիշկ Փիրուզյանի խոսքով՝ կենտրոնն իր ազգանվամբ կոչելը չէ միայն, որ հաջողության հիմք դարձավ, այլ առաջին հերթին մարդիկ գալիս են կենտրոն, որովհետև անձնակազմի նվիրվածությունը, հետևողականությունն ու պրոֆեսիոնալիզմն են տեսնում:
Արմեն Փիրուզյանի հետ “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցեց բժշկական կենտրոնի աշխատանքների, Հայաստանում բժշկության զարգացման տենդենցների, սիրտ-անոթային հիվանդությունների մտահոգիչ աճի և բուժման արդյունավետ եղանակների շուրջ։

–   Պարոն Փիրուզյան, պատկերացնենք՝ ես հիվանդ եմ, ունեմ բարձր ճնշում, դիմում եմ Փիրուզյան բժշկական կենտրոն։ Ինչպիսի՞ն է բուժման ընթացակարգն այստեղ։
–   Ժամանակակից բժշկության մեջ հիվանդություն բուժելը շատ դեպքերում ամենաբարդ խնդիրը չէ։ Մեր կենտրոնի գլխավոր նպատակներից մեկը նախ հիվանդությունները ճիշտ ախտորոշելն է, իսկ դա ավելի բարդ է։ Ըստ իս՝ լավ բժշկի արվեստը հենց նրանում է, որ նա կարողանա յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում ցույց տալ ու ճշգրիտ ախտորոշի խնդիրը: Ես հաճախ եմ ասում, որ բժշկությունը բարդ փազլի պես է՝ օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված։ Պետք է հաշվի առնել հիվանդի առողջական վիճակի ողջ պատկերը՝ ճիշտ ախտորոշման համար։
Ի դեպ, մեր կենտրոնում և ախտորոշման և բուժման ողջ գործընթացը հիմնված է ժամանակակից արևմտյան, ապացուցողական բժշկության սկզբունքների վրա: Մեր կենտրոնում աշխատող սրտաբանները (Ավետիսյան Նունե, Արուս Ասլանյան) և բժիշկ-ռադիոլոգները (Խոնդկարյան Կարինե, Հովհաննիսյան Անուշ) լավագույն մասնագետներից են, ովքեր մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները եվրոպական ու ամերիկյան առաջատար բուժհաստատություններում:

–   Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի կենտրոնը:
–   Կենտրոնում կատարվում են այն բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ամբուլատոր սրտաբանության համար: Կենտրոնում կան էխոսրտագրության և էլեկտրասրտագրության ժամանակակից և ֆունկցիոնալ սարքավորումներ, տրեդմիլ հետազոտություն՝ ֆիզիկական լարվածության ժամանակ իշեմիան գնահատելու համար, հոլտեր հետազոտություն՝ ռիթմի խանգարումների համար, դոպլեր և դուպլեքս հետազոտություններ՝ անոթներում արյան հոսքի արագությունը, անոթների պատերի վիճակը գնահատելու համար։
Փիրուզյան ԲԿ.Սրտաբանական կենտրոն
–   Պացիենտի ախտորոշումն արդեն կա, ո՞րն է հաջորդ քայլը։

–   Ախտորոշումից առաջ և հետո ամենակարևորը բժշկի և հիվանդի միջև փոխվստահության ձեռքբերումն է։ Հիվանդը պետք է հասկանա, որ ինքը ճիշտ և ապահով տեղում է, բարձրակարգ մասնագետների մոտ է, որպեսզի ստիպված չլինի ախտորոշման հաստատման համար մի քանի կենտրոնի ևս դիմել։ Թեև մենք ունենք մի սկզբունք՝ անպայման հիվանդին տալիս ենք իր բոլոր թղթերը, հիվանդության պատմությունը, որպեսզի նա ազատ լինի իր ընտրության մեջ՝ դիմելու այն կենտրոնին, որին ինքն է ցանկանում. թողնում ենք իր ազատ կամքին և հարմարությանը։
Ճիշտ ախտորոշելուց հետո մեր հաջորդ քայլը հիվանդին բուժում նշանակելն է, ինչի ընթացքում կարևոր է, որ նա հետևի բոլոր նշանակումներին, պարբերաբար գա կենտրոն՝ ստուգումների համար։ Չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, դադարել խմել դեղերը։ Բացի այդ, չի կարելի առանց բժշկի նշանակման դեղատնից դեղեր գնել և սկսել օգտագործել։ Կապ չունի, թե այդ դեղն ինչպես է ազդել հարևանիդ, ընկերոջդ, ծանոթիդ վրա։ Յուրաքանչյուր մարդու հիվանդությունն ուրույն ընթացք է ունենում։

–   Բժշկությունն այսօր թանկարժեք ծառայություն է, մատչելի ՞ են արդյոք  Ձեր կենտրոնի ծառայությունները։
–   Մեր կենտրոնում գները էապես չեն տարբերվում նմանատիպ այլ կլինիկաների գներից: Իսկ կենտրոնին կից  գործում է «Մուրասանուս» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցողները կարող են անվճար օգտվել մեր կենտրոնի բոլոր ծառայություններից: Այնպես որ, մենք տալիս ենք հնարավորություն յուրաքանչյուրին՝ գալ, ստուգվել, բուժվել, լինել մշտական հսկողության տակ: Հայաստանում դեռևս հիվանդությունների կանխարգելման մշակույթը ձևավորված չէ։ Պետությունը հսկայական գումարներ է ծախսում պետպատվերի շրջանակներում հիվանությունների բարդությունների բուժման ու վիրահատությունների վրա, այնինչ կարելի է ժամանակին ռիսկերը գնահատելով՝ կանխարգելել հիվանդության խորացումը։ Ու մենք նաև այս մշակույթը զարգացնելու խնդիրն ենք դրել: Կարևոր է, որ պացիենտը ոչ թե մեկ անգամ ստուգվի ու հաջորդ անգամ այցելի բժշկին միայն տարիներ անց, երբ լուրջ խնդիրներ կան, այլ եթե նա առողջական խնդիր ունի, լինի մշտական կապի մեջ իր բժշկի հետ, հետևի ցուցումներին ու ապրի լիարժեք կյանքով՝ խուսափելով բարդացումներից: Սա իհարկե նաև կօգնի խուսափել ֆինանսական մեծ ծախսերից:

–   Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են։ Որո՞նք են հիմնական հիվանդությունները, դրանց պատճառները։ Եվ ինչպե՞ս կարելի է դրանք կանխել և բուժել։
–   Նախ նշեմ, որ շատ կարևոր է սիրտ-անոթային ռիսկը ստուգել յուրաքանչյուր հիվանդության պարագայում: Եվ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ գոնե 5 տարին մեկ պետք է անպայման այցելի սրտաբանին: Գաղտնիք չեմ ասի, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը ամենաբարձրն է: Հայաստանում մեծ տարածում ունեն հատկապես սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը, ռիթմի խանգարումները։ Հիվանդության ռիսկերը լինում են երկու տեսակի՝ ռիսկեր, որոնց վրա մենք կարող ենք ազդել, և որոնց վրա չենք կարող։ Մարդու սեռի, ժառանգականության վրա բժիշկն ազդել չի կարող։ Սակայն ավելորդ քաշի, խոլեստերինի մակարդակի, շաքարային դիաբետի, ծխելու վրա բժիշկն ազդել կարող է։ Պետք է խոսել հիվանդի հետ: Կարևոր է, որ նա գիտակցի՝ եթե օրական երկու տուփի փոխարեն կես տուփ ծխախոտ է ծխում, գուցե խուսափի ուռուցքային հիվանդություն ունենալուց, բայց սիրտ-անոթային հիվանդությունների համար ծխախոտի քանակը, խեժի խտությունը էական նշանակություն չունեն. յուրաքանչյուր գլանակ վտանգավոր է: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել, քան թե տարիներ անց լուծել բարդացած խնդիրները։
Մենք մտահոգիչ վիճակագրություն ունենք, ըստ որի՝ Հայաստանում հիպերտոնիկ հիվանդությամբ ախտորոշվածների միայն 9%-ի զարկերակային ճնշումն է գտնվում ադեկվատ հսկողության ներքո։ Պետք է գիտակցել, որ սիրտ-անոթային հիվանդությունները կուրսային ռեժիմով չեն բուժվում։ Բժշկի նշանակած դեղերը պետք է ընդունել հետևողականորեն, տևական ու շատ դեպքերում նույնիսկ մշտական։


–   Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր աշխատանքին:
–   Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Ինձ համար բժշկությունից գեղեցիկ արվեստ չկա։ Եվ պարզ ճշմարտություն է, որ աշխատանքը պետք է հաճույքով անես, պետք է հաճույք ստանաս քո դրած ճիշտ ախտորոշումից, բուժվող հիվանդի լավ արդյունքներից, նրա նախկին և ներկա լաբորատոր տվյալների տարբերությունից։  Հենց այդ պատճառով էլ մեր կենտրոնը բիզնես ուղղվածություն չունի. մեր նպատակը չէ շատ հիվանդներ ունենալը, մեր նպատակն է շատ հիվանդություններ բուժելը։Պետք է ուրախանաս, երբ տարեց մարդիկ կենտրոնից դուրս գալով՝ ապրելու նոր հույս են ձեռք բերում, երբ մարդկանց կենսակերպի վրա դրական ներազդեցություն ես ունենում, երբ մարդու մեջ մարդու առողջ, գեղեցիկ և լավ տեսակն ես սիրում ու քաջալերում։

Փիրուզյան ԲԿ.Սրտաբանական կենտրոն անհատական մոտեցմամբ


 Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ